Որ Մաքրոնը իրոք ․․․ի կարկատան է հենց նրա ընտրվելու օրվանից հասկացել եմ։ Բացարձակ ոչնչություն, դատարկ տեղ։ Ֆրանսիացիները դեռ շատ են մղկտալու այս անհաջող ընտրության արդյունքով։ Գնացին ու նախիրի մեջը էշի ճակատը պաչեցին։ Ճիշտ ինչպես Օլանդի դեպքում էր։
Որ Մերկելը խելք ունի ասել եմ շատ վաղուց։ նա ֆիզիկոս է մասնագիտությամբ։ Իսկ անխելք ֆիզիկոս աշխարհի երեսին գոյություն չունի եթե իհարկե նա իրոք ֆիզիկոս է այլ ոչ թե ֆիզիկոսի դիպլոմի տեր։
Գանք Թերեզիկին, դե այն Մեյին ով մեծ Մեծ Բրիտանիայի վարչապետն է։ 
Խարդախ ու բամբասկոտ սովորական ջադու։ Հետո, մի քանի տարի անց, անգլիացիները ամաչելու են որ նա կառավարել է այն երկրում որի կառավարիչը ժամանակին Չերչիլն է եղել։ Երկու ծայրահեղություններ։ Պուտինը սրան կտանի ծովը ու ծարավ ետ կբերի։ 
Անգլիան խայտառակվեց էրցհերցոգ Սկրիպալի այս ակնհայտ սադրանքի պատճառով։
Պատկերացնում եք որ ըստ հայտարարության կիրառվել է նեվրոպարալիտիկ մարտական գազ Նովիչոկ ու դրանից հետո Սկրիպալի դուստրը գնում է դեպի առողջացում։ Կիրառողը հատուկ այնպիսի դոզավորում է ապահովել որ հանկարծ աղջիկն ու իր հայրիկը չմահանան։ Ծիծաղելի է։