Նաև այսպիսի ընտրություն է լինում.
Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, Եգիպտոսում անցկացված նախագահական ընտրություններում եգիպտացիները «ընտրել» են նաև անգլիական «Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի ճանաչված ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահին: Ճիշտ է, պաշտոնական քվեաթերթիկներում եղել են միայն երկու թեկնածուների անուններ, սակայն այն ընտրողները, որոնք դեմ են եղել երկուսին էլ, թվեարթերթիկում որպես իրենց նախընտրելի թեկնածու նշել են Մոհամեդ Սալահի անունը, դրանով իսկ անվավեր դարձնելով իրենց քվեաթերթիկը: Արդյունքում Մոհամեդ Սալահը մոտ 1,5 միլոն «ձայն» է ստացել՝ 25 միլիոն քվեարկողներից:

Image may contain: 2 people