Երբ շաբաթ օրն անցավ, Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի մայրը՝ Մարիամը և Սողոմեն, գնացին խունկ գնեցին և պատրաստեցին, որպեսզի գնան և օծեն Հիսուսի մարմինը։ Կիրակի օրը վաղ առավոտյան, արևածագին, եկան գերեզման։


-Ո՞վ պիտի գլորի գերեզմանի մուտքին դրված քարը,- հարցնում էին միմյանց, որովհետև քարը շատ մեծ էր։


Սակայն երբ նայեցին, տեսան, որ քարն արդեն գլորված էր։ Գերեզմանից ներս մտնելով՝ տեսան սպիտակ զգեստ հագած մի երիտասարդի, որ նստած էր աջ կողմը, և սարսափեցին։ Երիտասարդն ասաց նրանց.


-Մի՛ վախեցեք, գիտեմ, որ դուք խաչված Նազովրեցի Հիսուսին եք փնտրում, բայց նա այստեղ չէ. հարություն առավ։ Տեսե՛ք, ահա այստեղ էին նրան դրել։ Այժմ գնացե՛ք, ասացե՛ք նրա աշակերտներին և Պետրոսին, որ ահա ինքը ձեզնից առաջ գնում է Գալիլեա. այնտեղ կտեսնեք նրան, ինչպես որ ասել էր ձեզ։


Երբ այդ լսեցին, դուրս փախան գերեզմանից զարհուրած և ապշահար և ոչ ոքի բան չասացին, որովհետև վախենում էին։


(Մարկոսի ավետարան 16:1-8)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան