ԻՊ-ն կրկին ակտիվանում է: Այս մասին են վկայում Իրաքից և Սիրիայից եկող լուրերը: Մեկ շաբաթվա ընթացքում Իրաքի Ջալավլա, Սադիյահ և Ղանաքին շրջաններում ԻՊ-ի զինյալների հարձակումներից զոհվել են 12 հոգի, այդ թվում՝ 7 խաղաղ բնակիչ և 5 ոստիկան:

 

Այս շրջաններն Իրաքի բանակի կողմից չեն պահպանվում, իսկ Փեշմերգան դուրս է եկել Իրաքի պահանջով: Սիրիայի Դեր Զորի շրջանում նույնպես ԻՊ-ի զինյալներն ակտիվացել են: