Գերմանիան ակտիվ ներգրավվածությունունի Իրաքյան Քրդստանում: Գերմանական մարդասիրական զարգացման կազմակերպությունը Քրդստանում վերանորոգել է 16 դպրոց՝ 12-ը Սուլեյմանայում, 4-ը Էրբիլում: Ծրագիրն արժեցել է 900 000 դոլար:
Գերմանիան շարունակում է համագործակցել նաև Փեշմերգայի հետ, մասնավորապես վերազնիման և վերապատրաստման բնագավառում: Գերմանիան Փեշմերգային է մատակարարում MILAN հակատանկային հրթիռներ: