Ապրիլ ամսին լիովին խորհրդարանական հանրապետության պետական կառուցվածքին անցում կատարելուն զուգահեռ ընդդիմադիրների կողմից հրապարակ է նետվել իշխանափոխության հարցը։ Եվ ինչպես երևում է այդ նպատակին ձգտող քաղաքական ուժերի պահվածքից, միասնական ճակատ ձևավորելու հարցում ընդդիմադիր ուժերի միջև կոնսոլիդացիա չկա, անգամ բացակայում է կոնսենսուսը խորհրդարանական ընդդիմության՝ «Ելք»-ի շարքերում։

«Հանրապետություն» կուսակցության նախագաh Արամ Սարգսյանը հայտարարում է, թե իրենց դաշինքի երեք առաջնորդներն էլ ասել են, որ եթե հանրությունը փողոց դուրս գա, ապա իրենք իրենց պարտքն ու պատիվը կհամարեն նրան առաջնորդել, սակայն սա այս մոտեցումը չի խանգարել Արամ Սարգսյանի և Էդմոն Մարուքյանի գլխավորած կուսակցություններին դեմ դուրս գալ փողոցային պայքարին:

Ստացվում է այնպիսի իրավիճակ, որ եթե այն իշխանափոխություն պահանջող քաղաքական ուժերը կհաջողեն բազմամարդ հանրահավաքններ անցկացնել, ապա միայն այդ դեպքում Էդնմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը, տեսնելով փողոցային պայքարի հաջողություննները, տեղափոխվեն փողոց՝ կիսելու պայքարի հաղթական պտուղները: Այլ կերպ ասած՝ «Հանրապետություն» կուսակցությունը և «Լուսավոր Հայաստանը» ապահովագրում են իրենց՝ սպասելով պատեհ առիթի: