Արցախում Ասյայի թեմայով երեկ «բեսամթ» քննարկումներ եղան, ու բուն թեման, ինչպես միշտ, շեղվեց, ու էս ամենի պատճառը դարձրին'
Կապույտ մազերը,
Հաստ բան բերանը դնելը (դե ծխելը էլի),
Արցախցի-հայաստանցի թեման և այլ թեմաներ, որոնք իրականության հետ կապ չունեն, ուղղակի աղջկա խոսքերից վերցրած թեմաներ են:

 


Իսկ իրականում այս ամենը կարար տեղի ունենար Կապանում, Գորիսում, Ալավերդիում, Դիլիջանում և այլ քաղաքներում։ Սա ուղղակի շատ ցածր թեմա է, այն է' երկու մարդու կռիվ, ովքեր մեկը մեկին արժանի են, իրար հավասարազոր երկու ՀԱՅ պռոստո բազար են բռնել, ու աղջկանից ոչնչով չտարբերվող տղան և տղայից գրեթե ոչնչով չտարբերվող աղջիկն ուղղակի բազարվել են:
Եկեք էս հարցին տենց քաղաքական ու հասարակական արձագանք չտանք, սա կարար լիներ յուրաքանչյուր քաղաքում, որտեղ, վստահեցնում եմ, կան և՛ նման մենթեր, և՛ նման աղջիկներ:
Էնպես որ, պիտի ուղղակի նման մենթին հանեն գործից, էդ աղջկա «վնասը» փոխհատուցեն ու թեման չքաղաքականացնել ու չծանրացնել:

 


Նույն բաննա, որ Երևանից գնացած ու Արցախում ապրող տղեն բազար անի ու հետո էդ տղեն գա, ասի՝ ինձ Արցախում նեղացրել են: Էս թեման էլա տղայական բազարի նման մի բան: