Հայտնի է, որ Վրաստանի բնակիչների մեծ մասը Ռուսաստանին թշնամի ու օկուպանտ երկիր է համարում։ Այդքանով հանդերձ բազմաթիվ վրացիներ, շարունակելով պահպանել այդ դիրքորոշումը, կոչ են անում ծաղիկներ դնել Շվեյցարիայի դեսպանատան Ռուսաստանի բաժանմունքի մոտ՝ ի հիշատակ Կեմերովոյի հրդեհի ժամանակ զոհված երեխաների։ Հիմա այդ մարդիկ դարձան դավաճա՞ն։ Ոչ, որովհետև դաժան հրդեհին զոհ գնացածներն ընդամենը անմեղ երեխաներ են՝ լինեն ռուս, գերմանացի, թե սենեգալցի։ Բայց մեզ մոտ գտնվեցին մարդիկ, ովքեր այդ ողբերգության անմեղ զոհերին ցավակցողներին և վշտակցողներին անվանեցին ռսամոլներ։ Ու այդ մարդիկ հավանաբար հոգու խորքում իրենց համարում են hayrenaser։ Այդ ընթացքում շատերը մի միջադեպի պատճառով հայաստանցի-ղարաբաղցի արհեստական տարանջատում էին առաջացրել ու միմյանց էին վարկաբեկում։ Սա կոչվում է ոչ այլ ինչ, քան համատարած փսիխոզ ու արժեքային դեգրադացիա, որն արտացոլվում է իրականության ընկալման խանգարումով։ Բայց քանի որ կոնկրետ փսիխոզի բուժումը միայն անհատական է, չեմ էլ պատկերացնում, թե ինչպես կարելի է դա կազմակերպել։

Հ․Գ․ Բոլոր դեպքերում չի խանգարի, որ լինենք հանդուրժող ու մտքեր արտահայտելուց առաջ մի փոքր խորհենք։