Աղջնակի անձնական կյանքը, Արցախում հայտնվելը, զբոսնելու նպատակը և այլն, ինձ բացարձակ չի հետաքրքրում, ինչպես նաև չի հետաքրքրում ոչ ոքի անձնական կյանքը: Սակայն , երբ աղջնակը բարձրաձայնում է իր հետ կատարվածը, ձեռքի հետ էլ անում է այնպիսի հայտարարություններ, որոնք հանրության համար անընդունելի են, սակայն իրականության հետ աղերս ունեցող են, պետք է անդրադառնալ դրան: Լավ, հերթով գամ...

 


Աղջնակն ասում է, որ ոստիկաններն ասել են գնա Հայաստանումդ կամ Երևանումդ օրենք պահանջի, կամ նմանատիպ մի բան... Իրականում այս խնդիրը՝ տարածաշրջանով տարբերակելը , կա յուրաքանչյուրիս մեջ: Օրինակ Երևանում արդեն մեկ երկու սերունդ բնակվողներից հաճախ կարող ես լսել՝ եսիմ որ ռայոնից եկածա, գեղերից եկած են, կամ գյումերցուն , քյավառցուն և այլն, հարցնես, որ տեղից ես, կասի՝ մարդը որտեղից ա լինու՞մ, ու էսպես ակամայից կվիրավորի այլ բնակվայրերում բնակվողներին:

 


Եթե մի քիչ հետ գնանք , 88-ի հայտնի դեպքերից հետո, երբ Հայաստանը լցվեց Ադրբեջանից գաղթած հայերով, մենք սկսեցինք այդ մարդկանց վերաբերվել, երկրորդ ու երրորդ սորտի մարդկանց՝ առհամարական նրանց անվանելով կիրովաբադցիք, բաքվեցիք, իսկ եթե այդ մարդիկ մի քիչ շատ էին բողոքում իրենց վիճակից, մեր պետական մարմինների աշխատողներն հաճախ ասում էին՝ հետ գնացեք, որտեղից որ եկել եք... Իսկ եթե մի քիչ էլ հետ գնանք, երբ հայրենադարձությունն էր, ու սկսեցին Հայաստան գալ սփյուռքահայերը, մենք նորից իրենց տվեցինք առհամարական ախպար անվանումը: Այդ ժամանակ նույնպես դժգոհում էին, թե ախպարներն եկան լցվան : Իսկ , եթե ավելի հետ գնանք ու հասնենք մինչև 1915թ. , ապա ականատես կլինենք յաբանջի բառին, որով տեղաբնակներն առհամարական անվանել են Արևմտյան Հայաստանից գաղթածներից, ու հիմնականում գյուղերում է այս երևույթը տարածված եղել:

 

Մինչև հիմա էլ կան մարդիկ, որ ասում են, օրինակ՝ յաբանջիի Արմոն և այլն, իսկ յաբանջին դա նույն օտարականն է... Այս տարբերակման խնդիրը մեր մեջը կա, ես վստահ եմ, որ այդ աղջնակին , եթե երևանյան փողոցներում մեկն ու մեկը, ասենք մի միջին տարիքի հայ կին մոտենա ու ասի ՝ աղջիկ ջան, էս ոնց ես հագնվել, կամ ասի, աղջիկ ջան էս ինչ պիրսինգա, կամ մազերդ էս ինչ գույնա, ինքը շատ կոպիտ կասի՝ էս ով ա էս գեղցին, վիրավորելով գյուղացիներին (միգուցե չասի, այլ առհամարակն ժպտա ու որևէ այլ ռեպլիկ թողնի, որով նորից կվիրավորի մարդուն) ...
Արցախում ևս կա այս խնդիրը, տարբերակում դնել իրար մեջ ըստ բնակավայրերի, ասել, որ չէ , չկա տենց բան, էտ նշանակում ա, որ ոչ մի բանից էլ խաբար չես ուրեմն, բայց դա տեղայնացված չի, դա յուրահատուկ չի միայն Արցախին, այլ ողջ Հայաստանին ու Հայ ազգին...
Իսկ հիմա աղջնակի կողմից թիրախավորված երկու հարցի մասին: Աղջնակը թիրախավորել է ոստիկանությանը և Արցախի ՄԻՊ-ին:

 


Արցախի ոստիկանության հետ ինքս բազմթիվ անգամ առնչվել եմ, հատկապես ճանապարհային ոստիկանության հետ, ինձ վրա շատ քաղաքակիրթ ոստիկանների տպավորություն են թողել, բայց հնարավոր ա, որ աղջնակի մասով այլ է եղել, չեմ բացառում: Ուղղակի փորձում եմ հասկանալ, թե՞ ինչու չի դիմել նույն պահին, կամ հաջորդ օրը ԱՀ դատախազություն, այլ այսօր է դիմում, այն էլ ՀՀ դատախազությանը, այն էլ լրատվամիջոցներով հանդես գալուց հետո (առաջ) : Սրանք այնպիսի հարցերն են, առանց որոնց պատասխանների չեմ կարող թեման առաջ տանել:
Իսկ հիմա ՄԻՊ-ի մասով: Ընդհանրապես ՄԻՊ-ին են դիմում, երբ սպառում են բոլոր հնարավոր բողոքելու աղբյուրները, կամ , երբ անհրաժեշտ է անհապաղ արագ արձագանքման խումբ: Բայց Ստեփանակերտում տեղի ունեցած դեպքի մասով դիմում է Շուշիյում տեղակայված ՄԻՊ գրասենյակ, երբ հենց իր կողքի շենքում է գտնվում, ասենք դատախազությունը:

 


Այստեղ ես տեսնում եմ կառույցներին հեղինակազրկելու կոնկրետ հանձնարարության կատարում: Գաղտնիք չէ, թե ՄԻՊ-ը ինչ հսկայածավալ աշխատանք է կատարում Արցախի համար միջազգային արենայում: Հենց այս ՄԻՊ-ի շնորհիվ է, որ Արցախը միջազգային կառույցները ճանաչում են չճանաչված պետությունների մեջ ամենաժողովրդավար պետությունը...
Հ.Գ. Իսկ տեսանյութի քոմենթներում Հայոց բանակին կպնելը, Հայոց բանակի զինվորի կամավոր Արցախում ծառայելը միջազգային դատարաններում բողոքարկելու մասին նամյոկները առնվազն բոզի տղություն ա...
Հ.Գ.Գ. Ամեն բառիս համար պատասխան տվող եմ դեմ առ դեմ...