2011 թվին ՀՀ բնակչության 30% միանգամայն կողմ էին Հայաստանի անդամակցությանը ԵՄ-ին: 2017-ին այդ մարդկանց քանակը արդեն բնակչության ընդամենը 9%-ն է կազմում: Ու սա անակնկալ տրանսֆորմացիա չէ, ամեն տարի ԵՄ վարկանիշը մի 5 տոկոս նվազում էր: Ոմանք կասեն, որ դա ռուսական պրոպոգանդայի արդյունք է, ու մասամբ ճիշտ կլինեն: Ոմանք կասեն, որ Ուկրաինան, Մոլոդվան ու Վրաստանը վառ օրինակներ են, որ Եվրոպան փրկություն չի ու նույնպես մասամբ ճիշտ կլինեն: Բայց ինձ թվում է հիմնական պատճառը Հայաստանում ԵՄ կառույցների աշխատանքի յուրահատկությունն է: Բնակչության աչքերում ԵՄ-ի գրասենյակը հիմնականում զբաղված է տարատեսակ ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին գրանտ բաժանելով: Նույն ՀԿ-ների ու ԶԼՄ-ների վարկանիշը 3-4%-ի վրա ա ու հիմնականում, որովհետև այդ կառույցների առաջին դեմքերն են վարկաբեկված:

Մյուս կողմից ակնհայտ է, որ այս ամենի մասին ԵՄ-ենք շատ լավ գիտեն, իրենք այս հարցումների տվյալները մեզանից առաջ են ստանում, գոնե որովհետև հենց իրենք են ֆինանսավորում այդ հարցումները: Հիմա մոտս հարց ա առաջանում՝ եթե ԵՄ-ի վարկանիշը տարիներ շարունակ հետևողականորեն իջնում է, ինչո՞ւ ԵՄ-ն դրա դեմ բան չի ձեռնարկում, ինչո՞ւ չի փորձում սերնդափոխություն անի իրենց գրանտակերների մեջ ու գոնե դալբայոբների նոր պարտիա աճեցնի, էլ չասեմ նորմալ մարդ բերի: Պատասխանը ինձ համար ակնհայտ է՝ իրենց դա պետք չէ: Մեծ առումով վարկանիշն էլ պետք չէ: Իրենք շատ լավ գիտեն, որ երբեք Հայաստանին չեն ցանկանալու տեսնել ԵՄ-ում: Իրենց պետք չի, որ հայերը ուզենան մտնել ԵՄ: Իրենց պետք է ունենալ կազմակերպված դեբիլների բանակ։ որ Ռուսաստանից մի բան շորթելիս կարողանան Հայաստանում էլ կծմծեն: Ըստ այդմ, իրենց պետք չեն մարդիկ, ովքեր լուրջ կզբաղվեն կաշառակերության դեմ պայքարով, իրենց պետք են նրանք, ովքեր զինկոմի տեղակալ նստեցնելուց կասեն, որ «37 թվի հոտ ա գալիս» ու մի պաստառ ձեռը կհելնի քաղաքով ման գալու: Իրենց վարկանիշ պետք չէ, իրենց պետք են լարվածության խմբակներ: