Ակնկալում ենք մեր համաքաղաքացիների և մասնավորապես վարորդների օգնությունը...
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ գույքագրել ենք խաչմերուկների հարևանությամբ տեղադրված դեղատների կանաչ խաչերը: Արդյունքում 53 կանաչ խաչեր, որոնք կարող էին նույնականացվել լուսացույցի կանաչ լույսի հետ, ապամոնտաժվել և տեղափոխվել են այլ վայրեր: Այս գործընթացը շարունակական է և անընդհատ գտնվելու է մեր ուշադրության կենտրոնում:


Եթե գիտեք վայրեր, որտեղ դեղատների կանաչ խաչերը խանգարում են երթևեկությանը, կխնդրենք ուղարկել նկարները կամ հասցեները [email protected] հասցեով կամ տեղադրել ֆեյսբուքյան այս գրառման տակ կամ զանգահարել 011-514-212 հեռախոսահամարով:
Վստահեցնում եմ, որ ուսումնասիրության առարկա կհանդիսանան բոլոր առաջարկները: