Բենյամին Նեթանյահուն առաջարկել է հանրայնացնել Իսրայելի հիմնադրման առաջին տարիներին հայրենադարձության վերաբերյալ Իսրայելի պետական և հրեության արխիվային նյութերը, ինչին հավանություն է տվել երկրի կառավարությունը։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ նշյալ արխիվային նյութերից կարող են օգտվել ինչպես Իսրայելի, այնպես էլ այլ երկրների քաղաքացիները։ Կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է առավել խորությամբ հետազոտելու հայրենադարձության կազմակերպման իսրայելական փորձը՝ հայաստանյան իրականությունում համեմատություններ անցկացնելու, հնարավորության դեպքում՝ նաև այդ փորձի ուսանելիության գնահատման ու կիրառության նպատակներով։