Ադրբեջանի Թարթառի շրջանում (Թալիշ-Մարտակերտ ուղղություն) տեղակայված մարտական հենակետերից մեկում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի ժամկետային զինծառայող, Ջալիլաբադի շրջանի Ուզունթափա գյուղի բնակիչ Խայամ Փանահ օղլը Ռզաևը ( Rzayev Xəyyam Pənah oğlu)։ 

Տեղեկությունը տարածել են սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը։ 
Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել դեպքի և սպանված զինծառայողների մասին։