Ստալինն ունեցել է իր կատարյալ նմանակը, որը 1935 թվականից մինչև 1952 թվականը ներկայացել է իբրև Ստալին և բացի Մոլոտովից, Կագանովիչից և Մալենկովից, ոչ ոք չգիտեր, որ նա ուկրաինացի հաշվապահ Եվսեյ Լուբիցկին է: Երբեմն նմանակը նստում էր Ստալինի աթոռին և զեկույցներ ընդունում աշխատակիցներից, այդ թվում և Եժովից, իսկ Ստալինը մյուս սենյակից հետևում էր իր նմանակին ու հիմար վիճակի մեջ հայտնվածներին: Նմանակը հաճախ էր լինում թատրոնում, դամբարանի տրիբունայից ողջունում շքերթների մասնակիցներին: Ստալինի մահից հետո նրան աքսորեցին, որպեսզի ոչ ոք այլևս նրան չտեսնի: Լուբիցկին վախճանվեց 1981 թվականին: