Ազգային ժողովի պատգաավոր, երգչուհի Շուշան Պետրսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսնկարներ հայոց բանակից և մակագրել․

«Բարի լույս,բարի օր։Առաջին բեռնատարը տեղ հասավ: Սիրելիներս, միասին ենք հավաքել առաջնագիծը ավելի ամրացնելու քարերի գումարը ու միասին էլ կհետևենք իրականացվող աշխատանքներին: Բեռնատարը ոչ միայն տեղ հասավ, այլ անմիջապես սկսվեցին շինարարական աշխատանքները, քանի-որ ոչ-մի րոպե չէր կարելի կորցնել։

Բանն այն է, որ որոշ զորամասեր գտնվում են անտառածածկ տարածքներում, և ծառերի կանաչելուն պես մեծանում է թշնամու կողմից դիվերսիաներ անելու ռիսկը: Որքան փարթամ է անտառը, այնքան հեշտ է աննկատ մնալ,իսկ դա խիստ վտանգավոր է առաջնագծում շինարարություն կատարող և' բեռնատարի վարորդի, և' պատ շարողի, և' զինվորի համար:

Ահա, թե ինչու էր կարևոր գումարը հավաքել հնարավորինս արագ։Մենք սիրով ընդունեցինք մասնակիցների աջակցությունը խոշոր , փոքր գումարներով, թեև առաջնահերթ մարդկանց մասնակցությունն է, մասնակիցների քանակը և ոչ թե գումարի քանակը: Երբ կառուցում ես ազգ-բանակ՝ կոնցեպտուալ տեսանկյունից կարևորում ես յուրաքանչյուր մարդու մասնակցություն:

Բայց ,երբ կանգնում ես իրական մարդկային կյանքին սպառնացող վտանգի առջև, այլևս կարևոր չեն կոնցեպտուալ պահերը: Ես մինչ օրս առաջնորդվել եմ հենց մարդկային կյանքի արժեքով, և ոչ երբեք քարոզչական սկզբունքով: Անգամ սեփական անձիս վնասելով, և անհարկի քննադատության ենթարկվելով:

Ոչինչ: Բազմաթիվ նրբություններ կան, որ ո'չ բոլորն են հասկանում, և չես բացատրի բոլորին, այն էլ՝ հրապարակավ:Ես դա հասկանում եմ: Ինձ համար զինվորի կյանքն է գերագույն արժեք, և դրա համար եմ ջանում անել հնարավոր ամեն ինչ: Ու նաև ձեր մասնակցությամբ է, որ հիմա 5 զորամասում զինվորի կյանքը էլ ավելի անվտանգ կդառնա, ու յուրաքանչյուր փրկված կյանքում դուք ունեք ձեր մասնաբաժինը:

Սիրում եմ քեզ, զինվորի ու բանակի համար հոգի տվող ազգ»: