Մարտի 18-ին թուրքական բանակը և FSA-ն գրավեցին Աֆրինը:
Մարտի 18-ին պլանավորված էր ԱՄՆ արդեն նախկին պետքարտուղարի և Թուրքիայի ԱԳ նախարարի հանդիպումը, որի ժամանակ պետք է քննարկեին Աֆրինի հարցը, հանդիպումը չկայացավ, քանի որ Թիլերսոնը հրաժեշտ տվեց պաշտոնին:

 


Մարտի 18-ին հրապարակվեց Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցը, որը վերաբերում էր ցմահ ազատազրկված քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին: Զեկույցով ասվում էր, որ Օջալանին չի տրվում հնարավարություն հեռախոսային կապով շփվելու ընտանիքի անդամների և իր փաստաբանների հետ: Զեկույցով առաջարկվում էր թուրքական իշխանությանը, գոնե ամիսը երկու անգամ տալ հնարավորություն Օջալանին հեռախոսով շփվի ընտանիքի անդամների և փաստաբանների հետ:

 


Մարտի 18-ին ներկա փուլում Թուրքիայի դաշնակից ՌԴ-ում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, և աշխարհի ուշադրությունը կենտրոնացված էր ՌԴ-ի կողմը: