ՌԴ՝ երեկ կայացած ընտրությունների մասնակցության ու մասնավորապես Պուտինի օգտին քվեարկությունների մեծ թվի մեջ ինտրիգային ոչինչ չկա և ոչ էլ Պուտինն է, որպես քաղաքական գործիչ, հաջողել ավել, քան նախորդ անգամները: Իմ խորին համոզմամբ, միջազգային հանրությունը ռուս ժողովրդին կոնսոլիդացրեց Պուտինի շուրջ:
Եվրոպական սանկցիաները մի կողմից, ռուս-ամերիկյան լարվածությունը մյուս կողմից, ՌԴ-Մեծ Բրիտանիա սրացումները, Թուրքիայի հետ խաղացող հարաբերությունները ասիական որոշ երկրների հետ տարաձայնությունները ռուսների մոտ առաջացրել են ինքնապաշտպանության տրամաբանական անհրաժեշտություն. իրավիճակ է, երբ աշխարհը կարծես, դուրս է եկել ՌԴ դեմ, ինչին ի պատասխան պիտի գործի միասնականությունը մեկ ուժեղ ու փորձված ղեկավարի ներքո: Համաձայնենք, որ Պուտինից բացի, նախագահի թեկնածուների մեջ, չկար պահանջվող որակներով մեկ ուրիշը:

Ուստի սա այն քիչ դեպքերից է, երբ երկրի ղեկավարի վերընտրվելը որևիցէ կասկածի ենթակա չէ !!