Այն ինչ տեղի է ունեցել երեկ Ռուսաստանում այնքան անսպասելի չէր, ինչքան ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատանը մասնկցած քաղաքացիների ակտիվությունը։ Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիները ընտրում էին նախագահ, իսկ վերջին տվյալներով այդ ընտրություններին մասնակցել են ավելի քան 3000 մարդ։ Սա բավականին բարձր ցուցանիշ է, հաշվի առնելվ միայն այն, որ հայաստանում օրինակ քաղաքական ընդդիմությունները 3000 մարդ զոռով են հավաքում ընտրություններին։ Էլ չասած, որ հայաստանում այսօր, առավել քան երևբէ գոյություն չունի այնպիսի քաղաքական գործիչ, որը իր վարկանիշով ավելի ընդունելի կլինի հայաստանում քան...Վլադիմիր Պուտինն է։ Սա իհարկե խոսում է սեփական երկրի իշխանությունների, առհասարակ քաղաքական համակարգի նկատմամբ տոտալ անվստահության մասին։

Ազգության հայը, իր՝ քաղաքական գործչի իդեալը հասկանում է Պուտինի տեսքով։ Նրա քաղաքական պատկերացումներում քաղաքական գործիչը պետք է ունենա ծանր ձեռք, պետք է լինի անվերապահ հեղինակություն բոլորի համար, հանդիսանա անվտանգության երաշխավոր,հանուն որի իրենք պատրաստ են նաև իրենց նեղություն տալ ու ասենք լինել ոչ լրիվ բավարարված սոցիալ տնտեսապես։ Եվ եթե հայաստանում չկա այնպիսի քաղաքական գործիչ, ապա պետք է այդպիսի գործիչ ման գալ ռուսաստանում։ որովհետև Հայաստանի քաղաքական կյանքի վրա ամենաէական ազդեցությունը ունի Ռուսաստանը, թե ներկա քաղաքական գործընթացների պայմաններում, թե քաղաքական իներցիայի տեսանկյունից՝ սովետական բոլոր ավանդույթներով ու մշակույթով հանդերձ։ Իսկ Ռուսաստանը որպես Խորհրդային միության իրավահաջորդ, դիտարկվում է հենց այդ ավանդույթների շարունակողը։ Եվ քանի դեռ մեր երկրում չի ձևավորվել նորմալ քաղաքական մշակույթ, քաղաքական այնպիսի գործիչներ, որոնք կլինեն ոչ թե րոպեական, այլ երկարաժամկետ շահի պատկերացումներ ունեցողներ, ովքեր ինքնաբավություն չեն պատկեացնի միայն սեռական իմաստով այլև առհասարակ կնեցաղի, այն ժամանակ մենք գուցե չունենանք այն տխուր պատկերը, որը այսօր ունենք։ իսկ քանի դեռ դա չունենք, ապա հայաստանում վլադիմիր պուտնի վարկանիշը շարունակելու է լինել ամենաբարձրը: