Ռուսաստանում ցար պետք է լինի՝ կոչվի այդ պաշտոնը նախագահ, թե գենսեկ: Ինչու ո՞ր մի կոմունիստական ղեկավարն իր բնույթով ցար չէր՝ Ստալինը, Բրեժնևը, կամ Անդրոպովը:
Ուրիշ կերպ անհնար է պահել անծայրածիր հարթության վրա գտնվող ու քաղաքակրթական զարգացվածության ոչ ամենաբարձր գագաթնակետին հասած ժողովուրդների և կրոնների խառնարանը: Երբ լիբերալ առաջնորդ է ունեցել այդ երկիրը՝ միշտ հայտնվել են կործանման եզրին՝ Նիկոլայ, Գորբաչով, անգամ՝Ելցին:
Կասե՞ք, որ կայսրություն է, իհարկե՛, կասեք, որ զարգացած չէ, իհարկե՛, հսկա խնդիրներ ունի, բայց պետք է դիտարկել ու հասկանալ, ինչպես է ուզում ապրել այդ երկրի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը: Լավ, հարցը վերաձևակերպենք, ինչպես կարող է գոյատևել իբրև սուվերեն պետություն: Երբ արևմուտքը ոչնչացրեց Իրաքի, Լիբիայի և արաբական այլ երկրների ռեժիմներ՝ ասում էին, թե արգելված զենք ենք փնտրում ու ժողովրդավարություն տարածում:
Պարզվեց, որ զենք չկա, իսկ ժողովրդավարություն կերտողների փոխարեն էլ եկան ԻՍԻՍ-ի մարդակներներն ու Եվրոպան դարձրին ահաբեկչության ու ապօրինի միգրացիայի թիրախ: Պուտինն ու այդ ոճի գործիչներն անփոխարինելի են Ռուսաստանի համար, եթե Ռուսաստանը պետք է մնա այն սահմաններում, ինչպիսին որ հիմա կա…