«Ելք»-ը ստեղծել է մի իրավիճակ, երբ, բացի ապագա վարչապետից, խոսում են նաև դաշինքում տիրող իրավիճակի մասին։

Քաղտեխնոլոգիայի տեսանկյունից ամեն ինչ գրագետ է արվում։ Ստեղծվել է քաղաքական նոր օրակարգ, և այդ օրակարգը հավելյալ դիվիդենտներ է բերում դաշինքին։

1. Նիկոլը ռադիկալ հայտարարություններով դեպի դաշինք է բերում ընդդիմություն փնտրող և սուր քայլերի սպասող ընտողներին։

2. ԼՀ-ն դաշինքի համար ստեղծում է ետքայլի հնարավորություն և դեպի «Ելք» է բերում մարդկանց, ովքեր ընդդիմադիր են, բայց ավելի երկարաժամկետ ու հանգիստ պայքարի կողմնակիցներ են։

3. Հանրապետությունը ստանձնել է արբիտրի դերը և վճռական պահի որպես արբիտր կհայտարարի դաշինքի դիրքորոշումը։