Պաշտպանության փոխնախարարը, երբ սկսում է խոսել բանակին լվացքի մեքենա տալու ու դրա անհրաժեշտությունը չլինելու մասին, ապա լուրջ կասկածներ են առաջանում, որ այստեղ ինչ-որ բան լավ չի աշխատում:

Եթե նշված լվացքի մեքենաների կարիքը չկա բանակում, ես վստահ եմ որ դրանց կարիքը չկա, ապա ինչու՞ պաշտոնապես չի արգելվում տարատեսակ իրերի նվիրտվությունը բանակին: Շատ ապրանքներ կան,
որոնք որպես օգնություն տրվում են բանակին, սակայն հաստատ կարիքը չկա, բայց դե եթե թողնում եք , ապա իմաստը ո՞րն է հետագայում մունաթ գալ, թե՝ մի ֆետիշացրեք, մի բարձրաձայնեք...

Իմ կարծիքով ամենաճիշտը այդ նվիրտվությունները լուրջ վերահսկելն է, թե չէ ստացվում է այնպես, որ ՊՆ երկրորդ բարձրաստիճան պաշտոնիան պետք է օր ու գիշեր բոլորի բաժանած նվերները քննարկի, թե որն է պետք, որը ՝ ոչ, ու դա էլ անիմաստ խոսակցության առիթ դառնա: