«Աշխարհակարգ 2018» վավերագրական ֆիլմում Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կիսվել է Համբուրգում «քսանյակի» գագաթնաժողովից իր հիշողություններով, երբ տեղի է ունեցել իր առաջին հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Միջոցառումներից մեկի ժամանակ Պուտինը հայտնվել է Մելանյա Թրամփի կողքին։ Սոլովյովը հետաքրքրվել է, թե ինչի մասին են նրանք զրուցել։

«Ես զրուցել եմ ոչ միայն տիկին Թրամփի հետ, աջից Իտալիայի վարչապետի կինն էր, կանայք հետաքրքրված էին մեր ժողովրդագրական ծրագրով»,– հաղորդել է Պուտինը։

«Ես նրանց պատմեցի, թե երբ և ինչպես ենք մենք միջոցներ ձեռնարկել մայրության և մանկության աջակցության ուղղությամբ, ինչ է «մայրական կապիտալը», ինչ սկզբունքներով ենք մենք կազմակերպել այդ աշխատանքը, դրա արդյունքների մասին»,– կիսվել է ՌԴ նախագահը։

Պուտինը նաև խոստովանել է, որ կանանց պատմել է «Ռուսաստանի, Սիբիրի, կամչատկայի, ձկնորսության, ֆաունայի, վագրերի ու արջերի մասին։ Ինչպես ընդունված է նման դեպքերում, մի քիչ էլ ստեցի»,–ժպիտով նկատել է երկրի առաջնորդը։ Եվ պարզաբանել. «Մի՞թե կարելի է չստել, երբ խոսում ես ձկնորսության մասին»։

Արդյո՞ք նա չի հավաքագրել զրուցակիցներին հարցին՝ նախագահը վստահեցրել է Սոլովյովին. «Ոչ, ես վաղուց դրանով չեմ զբաղվում»։