Մեզ նույնիսկ մեկ նախագահն է շատ, էլ ուր մնաց երկուսը միասին: Ուղեղիցս դուրս չի գալիս վերջին լուրը,որը կարդացել եմ համացանցում: Ամեն բան լսել էինք բանակի հետ կապված, մեկը ճիշտ, մեկը սխալ , մեկը մի փոքր ուռճացրած, բայց որ ազգությամբ հայ մարդիկ կարող են բանակից դեղորայք գողանալ, այ դա արդեն չափից դուրս է:Շաքարավազ, բենզին ու էլ եսիմ ինչեր տարել եք, ձեզ լինի, բայց դեղորայքը ի՞նչ սրտով եք տանում:

Հա հենց մի նախագահն էլա շատ, քանի որ պատերազմական իրավիճակում գտնվող երկրում երկու բան է լավ ֆինանսավորովում: Մեկը ՝ բանակից գողությունն է, մյուսը բանակի դեմ դուրս գալը: Ախր այդ երկու կողմերը պետք է ամենադաժան ձևով ժամանակին պատժված լինեին, որ այդ ամենը չփոխանցվեր սերնդներով:

Մեկը բանակից գողանում , տանում վայելում է, մյուսը դրա մասին բարձրաձայնում մի բան էլ ավելացնում ու նստած պատվերների է սպասում: Բայց դե ամեն ինչը գալիս է էն առաջին գողացողից, որ դրա ձեռքեր ու ոտքերը ջարդած լինեին, էն մյուսը նորմալ աշխատանք կփնտրեր ոչ թե դրսից եկող փողերի հույսին կմնար: