Ամենևին էլ միանշանակ չէ, որ վերջին շրջանում մերձավորարևելյան զարգացումներում Իրանի իրատեսաբար տոտալ ազդեցության ընդլայնման միտումը շահավետ է ռուսական կողմին։

 

Մոսկվան ներկայում փորձում է հավասարակշռել տարածաշրջանում Իսրայել-Իրան բևեռների միջև ազդեցության վերաբաշխման գործընթացը՝ հնարավորություն չտալով այս կամ այն կողմին ունենալու բացահայտ դիրքային առավելություններ։

 

Դա են հաստատում վերջին ամիսներին ՌԴ և Իսրայելի ուժային կառույցների միջև համագործակցության ակտիվացման միտումները, հանդիպումների և այցելությունների հաճախակիացումը։ Ավելին, ռուսական կողմին մտահոգում են Սիրիայում Իրանի կողմից ռազմաբազաների, լոկացիոն կենտրոնների ստեղծման ու ռազմական դիրքավորման նախաձեռնությունները։