Իսրայելում շարունակվում են իրավաքաղաքական զարգացումները երկրի ուլտրաուղղափառների զորակոչի մասին օրենքի հարցի շուրջ։ Վերջերս նշյալ օրենքը կրկին ներկայացվել էր Իսրայելի Քնեսեթ, սակայն, դեռևս չհաստատված տեղեկատվության համաձայն, արդեն հանվել է օրենսդիր մարմնի օրակարգից։


Հիշեցնեմ, որ ուլտրաուղղափառների և պահպանողական հոգևորական շրջանակների ներկայացուցիչների զինծառայության հիմնահարցը ժամանակ առ ժամանակ բարձրացվում է Իսրայելի ներքաղաքական դաշտում, սակայն հարցի վերջնական լուծման շուրջ դեռևս չկա միասնական քաղաքական կոնսենսուս։


Կարեն Վերանյան