Ես քրիստոնեա եմ, ընդ որում կնքվել եմ առաքելական եկեղեցում, հավատում եմ, փորձում եմ ապրել քրիստոնեային վայել։

Կնունքից առաջ էլ էի քրիստոնեա ու նույն կերպ էի փորձում ապրել։

Մի պահ մոռանանք, որ մեր տղեն թշնամու գնդակից է զոհվել ու պատկերացնենք, որ ունենք երիտասարդ ով դժբախտ պատահարի զոհ է դարձել և կրկին կնքված չի, վե՞րջ՝ իրեն չի հասնում իր բաժին քրիստոնեական լույսը։

Մի էժանացրեք ամեն ինչ։ Մարդը քրիստոնեա է իր ինքնագիտակցական մակադրկում, լավ կլինի, որ կնքված լինի ու տարբերություն չեմ տեսում թե որ եկեղեցում դա կանի, բայց եթե անգամ կնքված չի ու իրեն համարում է Աստծո զավակ՝ քրիստոնեա, Աստծո սպասավորը՝ կլինի տեր հայր, թե սարկավակ պարտավոր է ծառայել այդ մարդուն։

Հիմա, եթե մեր տղու քրիստոնեա ծնողները ցանկացել են Աստծո լույսի ներքո հուղարկավորել իրենց որդուն, սպասավորը պարտավոր է, վերցնել իր խաչն ու կարդալ աղոթքը։

Ես միշտ զուսպ եմ Եկեղեցու սպասավորների ու եկեղեցու մասին խոսելիս, բայց երբեմն երբեմն քայլեր կան որոնց մասին մասնավոր զրույցներում ասում եմ, այս անգամ էլ դիտարկում հանրային ձևով։

Ցավակցում եմ։ Աստված պահապան,,,