Google Maps-ի նոր գործառույթը կօգնի խնայել հարազատների և ընկերների նյարդերը, երբ չպատասխանեք նրանց հեռախոսազանգերին։ Մշակողների պրոֆիլային Xda-developers կայքը պարզել է, որ Google Maps հավելվածի նոր տարբերակում կհայտնվի մարտկոցի լիցքաթափման վերաբերյալ օգտատերերին իրազեկելու գործառույթ։ 

 

Google Maps v9.71 բետա-տարբերակում հայտնաբերվել է թարմ գործառույթի վերաբերյալ ակնարկող ծածկագիր։ Քարտեզագրական ծառայությունը թույլ կտա արագ կիսվել հարազատների և մտերիմների հետ տեղանքի վերաբերյալ տվյալներով, եթե Ձեր մարտկոցը լիցքաթափվի։