Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորն է հանդիսանում «Emirates Airlines» Արաբական Միացյալ Էմիրությունների հանրաճանաչ ավիաընկերությունը: 
Նրանց համագործակցությունը սկսվել է դեռևս 2004 թվականից, երբ «էմիրեյթսը» և «Արսենալը» ստորագրեցին 15-ամյա հովանավորչական համաձայնագիր, ըստ որի ավիաընկերությունը պարտավորվում էր ակումբի համար զրոյից կառուցել նոր ֆուտբոլային մարզադաշտ և այն պետք է կրեր «էմիրեյթս» անվանումը: Դրա դիմաց ակումբը պարտավորվում էր կրել ավիաընկերությունը գովազդող մարզաշապիկներ, թիմի ուղևորությունները կազմակերպել ավիաընկերության ինքնաթիռներով և այլն:
 


«Emirates Stadium» մարզադաշտը բացվեց 2006-ին, և այժմ այն իր 60 հազար հանդիսատեսների համար նախատեսված նստատեղերով Անգլիայի մեծությամբ երրորդ մարզադաշտն է համարվում՝ Լոնդոնի «Ուեմբլիից» և Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդից» հետո։ Իսկ բառացիորեն օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ «Արսենալ» ակումբը և «էմիրեյթս» ավիաընկերությունը հաջողությամբ երկարաձգել են իրենց հովանավորչական համաձայնագիրը մինչև 2023/2024 թվականի ֆուտբոլային մրցաշրջանի ավարտը:


Կից տեսանյութը՝ այստեղ.https://www.youtube.com/watch?v=1wutOcEeuG4