Մարտի մեկի լսումների վերաբերյալ երեկ Գևորգ Կոստանյանն ու Նիկոլ Փաշինյանը բուռն բանավեճ ունեցան, որի կուլմինացիան անեկդոտն էր,որն ուզում էր պատմեր Փաշինյանը,ինչն էլ ի վերջո արեց իր սովորության համաձայն։ Սակայն դրան ի պատասխան Կոստանյանը լքեց նիստերի դահլիճը, կոչ անելով թատրոն չսարքել ու ամաչել նմանատիպ երանգներից։ Անկեղծ ասած, Կոստանյանը հանդես գալով իշխանական դիրքերից, ու պարբերաբար մարտի մեկի գործողությունները պարտակելու մեջ, իրեն շատ ավելի արժանավայել պահեց,քան Փաշինյանը։ Առհասարակ սա խոսում է քաղաքական գործիչների ոչ միայն ցենզի,այլ նաև աշխարհընկալումներ մասին։

 

Կա մի չգրված օրենք, քաղաքական գործիչը երբ սկսում է անեկդոտ պատմել, դա նշանակում է որ այլ ասելիք նա չունի։ Մանվանդ մարտի մեկի թեման, դա մի այնպիսի ցավոտ թեմա է,որ վերաբերյալ պետք է խոսել շատ զգույշ,քանի որ այն չսպիացած վերք է հայաստանի նորագույն պատմության համար։ Սա երևի թե այն միակ պրոբլեմատիկ կետն է, որը մինչ այսօր իր վրայից չի կարողանում մաքրել այսօրվա էլիտան, հետևաբար սրա վերաբերյալ լսումները, քննարկումները ինչքան հնարավոր է տեղի են ունենում քիչ ու սահմանափակ հաճախականությամբ։ Կարելի է ասել, առիթից առիթ։ Սակայն Փաշինյանի պահվածքը գալիս է արձանագրելու, որ ցավոք սրտի մարտի մեկն է դարձել է ընդդիմության սովորական թամաշայի թեմաներից մեկը, որի վերաբերյալ կարելի է անեկդոտ պատմել, սա անել, նա անել։

 

Ցավոք սրտի նիկոլ Փաշինյանը, ով ինքը մարտի մեկին եղել է ամենակիզկետում, ազնվորեն փորձել է տրամաբանական ավարտին հասնցել շարժումը, իրենից կախված ամեն ինչ արել է,որպեսզի հնարավորինս շուտ հանգուցալուծում ստանա քաղաքական այդ իավիճակը, այսօր այն դարձրել է քաղաքական շահարկման առարկա։ Եղբայր քեզ համար պարզ չէ ով է մարտի մեկի հեղինակները՞, էլ ինչու ես լսում կազմակերպում,որ ինչ անես՞։ Մի ավելորդ անգամ արձանագրես իրողությունը՞.. մի խոսքով, շատ տհաճ դրվագ տեղի ունեցավ երեկ։