Ինչպես եվրոպայում, այնպես էլ Ամերիկայում, վիճակն ավելի վատ է, քան Հայաստանում․ միլիոնավոր մարդիկ ապրում են փայտաշեն տներում, որոնց վարձերը չափազանց բարձր են, պատերը այնքան բարակ, որ նույնիսկ տարատեսակ տնքոցներն են հստակ լսվում, ջուր չկա, որը կրում են պլաստիկե տարաներով, ինչպես Հայաստանի կամ Ղարաբաղի գյուղերում, տասնյակ հազարավոր մարդիկ տուն չունեն, քնում են փողոցում, կեղտոտում են փողոցում բոլորի աչքի առաջ՝ շուրջբոլորը տարածելով գարշահոտություն ․․․
Բայց զարմանալիորեն ոչ մեկ չի ասում, որ եվրոպան կամ Ամերիկան երկիր չի, ոչ մեկ չի բողոքում, չի տրտնջում, շատ քիչ մարդիկ են լքում եվրոպան կամ Ամերիկան, թեև այնուամենայնիվ լքում են․․․ Որովհետև եվրոպայում մարդուն հավատացրել են, որ կարևորը սեռական ազատությունն է, կարևորը, որ դու անես այն, ինչ ուզում ես, և ոչ մեկ չհամարձակվի նույնիսկ թարս նայել քեզ․․․իսկ մնացածը՝ տուն, ընտանիք, պատասխանատվություն, հայրենիք և այլն․․․ երկրորդական են․․․