Վերջին 24 ժամվա ընթացքում թուրքական ռազմական ուժերը և «Սիրիայի ազատ բանակ»-ը սիրիական Աֆրին շրջանում հասցրել են բավականին ուժեղ հարվածներ: Մասնավորապես բնակավայրերի վրա են հարձակվել:

 

Այսպիսով՝ Եզազ, Ջուքե և Սթերք բնակավայրերը ենթարկվել են ավիահարվածի: Ջինդիրես բնակավայրը, որտեղ հիմնականում հավաքվել են մոտակա բնակավայրերի կանայք, ծերերը և երեխաները, նույնպես ենթարկվել է թուրքական ռազմական ուժերի և «Սիրիայի ազատ բանակ»-ի ուժերի հարձակմանը:
YPG-ին հաջողվել է շարքից հանել թուրքական բանակի 9 զինտեխնիկա, այդ թվում՝ երկու տանկ, մեկ BMB տեսակի զրահատեխնիկա:

 

YPG-ն Բաֆլուն գյուղի վրա հարձակված «Սիրիայի ազատ բանակ»-ի ուժերին հետ են շպրտել և գերի վերցրել ավելի քան 20 հոգու: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ անցած 24 ժամվա ընթացքում թուրքական բանակը և «Սիրիայիա ազատ բանակ»-ը տվել են 15 զոհ, որից երկուսը՝ թուրքական բանակից: