Այս նկարն այն մասին է, որ՝

Հարգելի հայրենակիցներ, ակնկալում եմ Ձեր աջակցությունը։

Մեզ անհրաժեշտ են հին մաշված անվադողեր, որոնք լրացուցիչ ինժեներական պաշտպանական աշխատանքների կարևոր բաղկացուցիչ մաս են՝ սահմանների խրամատների հավելյալ ամրապնդման համար։ Անվադողերը և Երևանում մինչև պահեստավորման վայր տեղափոխելը՝ Ձեզ վրա, պահեստավորելը և դեպի «դեպքի վայր» պերեկիդկա անելը (տեղափոխելը)՝ իմ։ Եթե մարզերից մարդ լինի ցանկացող, կապ հաստատեք, մի բան կմոգոնենք։ Առաջարկների և աջակցության դեպքում զանգահարել (097)77-17-62, հարցնել Ճոճողին կամ պարոն լեյտենանտին ;ճ

Հ․Գ․ Սա էլ՝ իմ չունեցած սեփական մեքենայից մի զույգ անվադող իմ կողմից, մի զույգն էլ մի երկու ժամից կլինի :)

Հ․Գ․Գ․ Տարածելը և աջակցելը ողջունելի է ;ճ

Կանխավ շնորհակալություն։

Հարգանքներով՝ #ՕմարիԱրծիվ

Նավակ Ճոճողը (Վիլեն Գաբրիելյան)