Վերջին 24 ժամվա ընթացքում թուրքական ռազմական ուժերը և «Սիրիայի ազատ բանակ»-ը սիրիական Աֆրին շրջանում հասցրել են բավականին ուժեղ հարվածներ: Մասնավորապես բնակավայրերի վրա են հարձկվել:

 

Այսպիսով Եզազ ,Ջուքե և Սթերք բնակավայրերը ենթարկվել են ավիահարվածի: Ջինդիրես բնակավայրը , որտեղ հիմնականում հավաքվել են մոտակա բնակավայրերի կանայք, ծերերը և երեխաները, նույնպես ենթարկվել է թուրքական ռազմական ուժերի և «Սիրիայի ազատ բանակ»-ի ուժերի հարձակմանը:

 


YPG-ին հաջողվել է շարքից հանել թուրքական բանակի 9 զինտեխնիկա, այդ թվում երկու տանկ, մեկ BMB տեսակի զրահատեխնիկա : YPG-ն Բաֆլուն գյուղի վրա հարձակված «Սիրիայի ազատ բանակ» -ի ուժերին հետ են շպրտել և գերի վերցրել ավելի քան 20 հոգու: Ըստ, ոճ պաշտոնական տվյալների անցած 24 ժամվա ընթացքում թուրքական բանակը և «Սիրիայիա ազատ բանակ»-ը տվել են 15 զոհ, որից երկուսը թուրքական բանակից: