Իսրայելի Կենտրոնական վիճակագրական բյուրոյի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ հերթական անգամ՝ արդեն 2016 թ. կտրվածքով, նորածին տղաների շրջանում ամենատարածված անունը Մուհամմադն է (2880 երեխա՝ մուսուլմանական ընտանիքներում), երկրորդ տեղում՝ Յուսեֆ կամ Յուսեֆ անունն է (1934 երեխա, որոնցից 1237-ը հրեական, 641-ը՝ արաբական ընտանիքներում),3-րդ հորիզոնականում Նոամ անունն է (1505 նորածին՝ հրեական ընտանիքներում): Իսկ ամենատարածված աղջկա անունը Թամարն է: