1958թ.-ի այս օրը ծնվել է Արցախյան հերոսամարտի հերոս Վլադիմիր Բալայանը: Նա Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղից էր:

 


Վլադիմիր Բալայանը վաճառում է իր ավտոմեքենան և գնում զենք ու կազմավորում ջոկատ: Լեոնիդ Ազգալդյանը և Վլադիմիր Բալայանը միասին հիմնում են իր նմանը չունեցող «Ազատագրական բանակ» զորամիավորումը: Վլադիմիրը այդպես էլ մինչև վերջին օրը ընտանիքին չի հանում հայրենի գյուղից՝ ասելով, որ մարդիկ կմտածեն, թե հրամանատարը փախչում է:

 

«Ազատագրական բանակը» կարողանում է ազատագրել 24 գյուղ՝ տալով ընդամենը 4 զոհ: Զորամիավորման 5-րդ և 6-րդ զոհերը լինում են հենց երկու հրամանատարները՝ Վլադիմիը և Լեոնիդը: Վլադիմիր Բալայանը զոհվել է Չայլույում... Հավերժ փառք...