Օրերս «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանի ռազմավարական նպատակը Երևանը, Զանգեզուրը վերադարձնելն է և ադրբեջանցիները չպետք է դրա մասին մոռանան, նա նաև նշել է, թե սա իրենց պետության առաջ ծառացած տեսլականներից մեկն է:

Այս հայտարարությունը արվում է ադրբեջանցիների ներքին կյանքի համար կարևորագույն շրջափուլում: Ստացվում է, որ Ադրբեջանը ամբողջ թափով պատրաստվում է առաջիկա նախագահական արտահերթ ընտրություններին:

Իլհամ Ալիևը որոտընդոստ հայտարարում է, թե «վերադարձնելու է Երևանը», իսկ նրա ռազմական նախարար Զաքիր Հասանովն էլ «Երևանի, Սյունիքի և Սևանի ազատագրման համար» գեներալների հավաք է անցկացնում, ադրբեջանական ընդդիմության շարքերը ևս մեկ միավորով նոսրացել է:

Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ նախագահական արտահերթ ընտրություններին չի մասնակցի «Մուսավաթ» կուսակցությունը: Սա արդեն երրորդ ընդդիմադիր կուսակցությունն է, որը լքում է ընտրական մարաթոնը: Ըստ էության հաստատվում են Բաքվի վերլուծաբանների կարծիքներն այն մասին, որ Իլհամը վեց ամսով արագացնելով նախագահական ընտրությունները, ցանկացել է անակնկալի բերել ընդդիմադիրներին և խուճապ առաջացնել ընդդիմադիր՝ թեկուզ և թույլ ճամբարում, և ևս մեկ հաղթաթուղթ ապահովել հաղթանակի ճանապարհին, հատկապես, որ նրա հիմնական մրցակից Իլգար Մամեդովը Արևմուտքի ճնշման տակ բանտից ազատ կարձակվի միայն արտահերթ ընտրություններից հետո:

Այս պայմաններում, Ալիևին միայն մնում է ապահովել ընտրազանգվածի թեկուզև ձևական համակրանքն իր հանդեպ, ինչին միտված էր Երևանն հետ «վերադարձնելու» նրա հայտարարությունը:

Կարող ենք փաստել' որքան վատանա Ադրբեջանի տնտեսական վիճակը, այնքան ավելանալու է հակահայկական քարոզչությունը, սրանք զուգահեռ պրոցեսներ են, չես կարող իրարից անջատել:

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը փետրվարի 7-ին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի բանակցությունը կշարունակվի Ադրբեջանում և ՀՀ-ում նախագահի ընտրություններից հետո:

Ամփոփելով ունենք մի իրավիճակ. Ալիևի ռևանշիստական հայտարարությունն արվում է մի փուլում, երբ ՀՀ-ում ևս, Ադրբեջանին զուգահեռ, առաջիկայում ընթանալուն են քաղաքական լուրջ վերադասավորումներ, իսկ Ադրբեջանին պետք է Ղարաբաղի հարցում պահել ակտիվություն, և խնդրի հրատապության մասին անընդհատ շետշադրումներ անել:

Այստեղ կա մի հետաքրքրիր հանգամանք ևս. Ալիևի համար պետք է ներքաղաքական հանգստության համար ստեղծել իմիտացիարներ, քանի որ առկա են լուրջ ռիսկեր' նավթադոլարների հետ: Եթե համեմատական զուգահեռներ տանենք նավթային քաղաքականության մեջ, որը տարվում են ասենք Էմիարթներում, Քուվեյթում, Պարսից ծոցի ավազանում և Բաքվում պատկեն ակնհայտ է. մի տեղում ականատես ենք զարգացած ու ծաղկուն տարածաշրջանի, իսկ մյուս կողմում կոռումպացված ու սեփական PR-ի մասին մտածող բռնապետության: Այդ ամենն արվում են այդ դոլարների իրական հոսքերը թաքցնելու և ներքին հարթակում հանրային ուշադրությունը շեղելու համար: