ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (12 փետրվար 2018թ.)
ՄԵԾ ՊԱՀՔ, օր առաջին

Տեր Աստված ասում է.
- Լվացվե՛ք, մաքրվե՛ք, իմ աչքի առաջ ձեր չար արարքները թոթափե՛ք ձեզնից, վե՛րջ տվեք ձեր չարագործություններին: Սովորեք բարի՛ք գործել, արդարությո՛ւն փնտրեցեք, փրկե՛ք զրկվածին, արդարադա՛տ եղեք որբի հանդեպ, իրավո՛ւնք տվեք այրի կնոջը:

 


- Եկե՛ք խոսենք իրար հետ. եթե ձեր մեղքերը արյան պես կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ ինչպես բուրդ:

 

Եվ եթե հոժար լինեք ու լսեք ինձ, դուք կճաշակեք երկրի բարիքները, իսկ եթե չկամենաք ինձ լսել, սո՛ւրը պիտի ուտի ձեզ:
(Եսայու մարգարեություն 1:16-20)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան