Ադրբեջանական բանակի գեներալ-լեյտենանտ, նախկին կորպուսի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից Յաշար Այդեմիրովը 2 տարի առաջ ադրբեջանական մամուլի աստղերից էր դարձել ու ամեն առիթով հարցազրույցներ էր տալիս ու ամեն անգամ մի տխմարություն էր հայտնում:

2016 թվականին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը շատ էր ազդել ադրբեջանցի գեներալի վրա ու վերջինս փորձել էր վիրտուալ տիրույթում պատասխանել Օհանյանին, քանի որ տարիներ առաջ մարտի դաշտում նման հնարավորություն չէր ունեցել:

Նախկին պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ բանակը հասարակության հայելին չէ , քանի որ բանակում ավելի հեշտ է մարդկանց դաստիարակել ու շտկել նրանց սխալները, քան ազատ հասարակության դեպքում:

Նախկին կորպուսի հրամանատար ադրբեջանցի գեներալը որոշել էր , որ նման հայտարարություն անողը իրավունք չունի գեներալի ուսադիրներ կրելու: Իհարկե չենք կարող չհամաձայնվել կացինով քնած մարդ սպանող սպա ունեցող բանակի ներկայացուցչի հետ, քանի որ նման անմարդկային դեպքերը բազմաթիվ անգամ կրկնվել են նաև Ադրբեջանի քաղաքացիական կյանքում, բայց նաև պետք չէ համեմատել պարտված և հաղթած բանակի գեներալների մտածելակերպը իրար հետ:

Նշենք, որ նման անիմաստ հարցազրույցից հետո արդեն երկար ժամանակ է Այդեմիրովը չի հայտնվել ոչ մի ադրբեջանական լրատվամիջոցի էջերում, շուրջ մեկ տարուց ավել տևած նրա տանջանքները ջուրը լցվեցին կարճ ժամանակի ընթացքում:

 

Աշոտ Ասատրյան