Սիրիայի սահմանին տեղի ունեցած միջադեպին հաջորդած փուլում իրանական և իսրայելական կողմերի գործողությունները վերլուծելիս նկատում ենք, որ սիրիական ՀՕՊ ստորաբաժանումները տեղեկացված են եղել իսրայելական գործողության վերաբերյալ, և ըստ ամենայնի՝ Թել Ավիվը միանգամայն այլ արդյունք է ակնկալել, այն է ռազմական հարձակմամբ խուճապ առաջացնել Սիրիայի բանակի շարքերում և շարունական գործողությունների միջոցով Իրանին ներքաղշել պատերազմի մեջ:


Սակայն F-16-ի կործանումը կարծես թե անակնկալի բերեց Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որն իր գործողությունները լեգիտիմացնելու և Իրանի նկատմամբ միջազգային ճնշում ստանալու նպատակով խորհրդակցություն անցակցրեց Վաշինգտոնի հետ՝ բնականաբար ստանալով վերջինիս աջակցությունը:

 


Ինչ վերաբերում է Իրանին, ապա այստեղ գոնե հռետորաբանության մակարդակով բավականին հանգիստ վերաբերեցին, ընդհակառակը իսրայելական ոնչնչացված կործանիչի լուսանկարները իսլամական հեղափոխության հաղթանակի շրջանակներում անցկացվող միջոցառումների լուսանկարներին զուգահեռ շրջանառվում էր հետաքրքիր մեկնաբանություններով: