1918թ. Բաթումի պայմանագրով նախատեսված 10.000ք/կմ սահմաններում Հայաստանը հիշու՞մ եք, չէ՞, որ Լեոն ասում էր՝ «ապրելու համար փոքր է, որպես գերեզման՝ մեծ»: Ալիևի հայտարարությունը փաստում է, որ թուրքական բանակի ԳՇ փոշոտ արխիվում պահվող այդ պայմանագիրն իր գաղափարախոսական ուժը ոչ միայն չի կորցրել, այլև համախոհներ ունի Ապշերոնյան թերակղզում, այն էլ՝ ամենաբարձր մակարդակով: Ու մի կարևոր նրբություն. Ալիևի հայտարարությունը պետք է հնարավորինս բարձրաձայնել միջազգային ատյաններում, հնարավորինս հրապարակայնացնել, որ հետո ոչ մեկ մեզ չմեղադրի, թե հայկական զինուժն ինչո՞ւ է հատում Քուր գետը կամ, ասենք, Իսկանդերներն ինչո՞ւ հայտնվեցին Բաքվում...