Երբ է սկսվում հեղափոխությունը, երբ իշխող շերտը (տնտեսության և իշխանույան սերտաճման միջոցով ձևավորված) կորցնում է իրականության զգացողությունը և շարունակում է ապրել այնպես, կարծես ոչինչ չի կատարվում։


Որն է հիմնական խնդիրը։ Երկրի տնտեսական կոլափսի եզրագծին հասցնելու պարագայոմ այդ շերտը չի ցանկանում փոխել իր սովորապան ապրելակերպը, այսինքն հրաժարվել ստվերային տնտեսությունից, հակամոնոպոլային քայլեր ձեռնարկել ու հրաժարվել դրանց միջոցով ստացվող ֆինանսական հոսքերից (իրականում անաշխատ)։


Այդ շերտը վերահսկող բուրգը նունպես չի կարող սկսել ցավոտ ռեֆորմներ, որովհետև ի վիճակի չէ իր հենարանի դեմ դուրս գալ, չունենալով հանրային աջակցություն, ռեֆորմների գաղափարախոսություն և դրա համար անհրաժեշտ գործիքներ ու կադրային բազա։
Այսինքն գահավիժումը ընթանալու է մինչև ֆինիշային եզրագիծ։ Այդ ընթացքը կարելի է որոշակիորեն երկարաձգել միմիայն դրսի օգնության միջոցով և դրա պատճառով պետությունը ստիպված է վերակառուցվել արտաքին օգնության ուղղությամբ՝ քաղաքական ու տնտեսական։