-Սիրելինե՛ր, ասում եմ ձեզ. մի՛ վախեցեք նրանցից, որոնք մարմինն են սպանում և ապա ուրիշ բան անել չեն կարող։ Ասեմ, թե ումի՛ց պետք է վախենաք։ Վախեցե՛ք Աստծուց, որ սպանելուց հետո իշխանություն ունի դժոխք գցելու։ Այո՛, ասում եմ ձեզ, վախեցե՛ք նրանից։ Հինգ ճնճղուկի արժեքը մի՞թե տասը դահեկան չէ. և սակայն նրանցից ոչ մեկը մոռացված չէ Աստծու կողմից։ Գալով ձեզ՝ ձեր գլխի յուրաքանչյուր մազն անգամ հաշվված է։ Հետևաբար, մի՛ վախեցեք, որովհետև դուք բոլոր ճնճղուկներից ավելի արժեք ունեք Աստծու աչքին։

 

-Եվ ասում եմ ձեզ. ով որ մարդկանց առաջ դավանի, թե հետևում է ինձ, Մարդու Որդին էլ նրա՛ն պիտի դավանի իբրև իրեն հետևորդի՝ Աստծու հրեշտակների առաջ։ Իսկ ով որ ինձ ուրանա մարդկանց առաջ, Մարդու Որդին էլ նրա՛ն պիտի ուրանա Աստծու հրեշտակների առաջ։ Ով որ Մարդու Որդու դեմ մի խոսք ասի, Աստված պիտի ների նրան, բայց ով որ Սուրբ Հոգուն նախատի, բնավ չի ների նրան, որովհետև նրա արածը հայհոյություն է։
(Ղուկասի ավետարան 12:4-10)

 

Օրհնյալ է Աստված՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմությամբ վերստին ծնեց մեզ, որպեսզի մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ ունենանք այն կենդանի հույսը, թե ժառանգելու ենք անեղծ, անարատ և անթառամ կյանքը, որ երկնքում պահված է ձեզ համար։ Եվ Աստված իր զորությամբ պահում է ձեզ, որպեսզի ձեր հավատով հասնեք նրա պատրաստած փրկությանը, որ հայտնվելու է ժամանակի վախճանին։ Ուրախացե՛ք այդ փրկությամբ, նույնիսկ եթե այժմ հարկադրաբար փոքր-ինչ տրտմած եք ձեր կրած այլևայլ փորձությունների պատճառով։ Այդպիսով փորձված ձեր հավատը շա՛տ ավելի թանկագին է, քան կորստյան ենթակա ոսկին, որ կրակով է փորձվում. դրա համար էլ, երբ Հիսուս Քրիստոսը հայտնվի, կգովի ձեզ և կարժանացնի փառքի ու պատվի։ Որովհետև դուք
նրան չտեսաք, բայց սիրեցիք և առանց նրան տեսնելու հավատում եք՝ ուրախանալով այն անպատմելի ու փառավոր խնդությամբ, որ ձերն է լինելու, որպես ձեր հավատի արդյունք՝ դուք կստանաք ձեր հոգիների փրկությունը։


(Պետրոս առաքյալի առաջին նամակը 1:3-9)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան