Փետրվարի 3-ին սիրիական Իդլիբ նահանգի օդային տարածքում Անկարայի կողմից հովանավորվող "Ջեյշ ալ-Նասր" ահաբեկչական կազմակերպության զինյալները խոցեցին ռուսական Су-25СМ ռազմական ինքնաթիռը,իսկ ողջ մնացած օդաչուին էլ սպանեցին...Ավելորդ է հիշեցնել,որ թուրքերի կողմից հովանավորվող ահաբեկչական կազմակերպությունները շատ քիչ են սեփական նախաձեռնությամբ որևէ բան կատարում,իսկ ռուսաստանյան ռազմական ինքնաթիռ խոցելու համար պարտադիր պետք է հրահանգ ստանային Անկարայից, որն իրենց ապահովում է համապատասխան ռազմական տեխնիկայով...

 

Պաշտոնական Մոսկվայի արձագանքը դեռ չկա...Սակայն այս դեպքը ևս մեկ անգամ ապացուցեց,որ Անկարան Ռուսաստանին դիտում է որպես հակառակորդ Մերձավոր Արևելքում և հատկապես Սիրիայում ու չի վարանում նվաստացնել ռուսական կողմին և ցույց տալ,թե ով է այդտեղ "թելադրողը"...Այսպիսով,Су-25СМ ռազմական ինքնաթիռը խոցելով և սպանելով ռուս օդաչուին' Անկարան իր մեծ շնորհակալությունը հայտնեց Պուտինին,ով հունվարի 20-ի նախօրեին,երբ Էրդողանը սիրիական Աֆրինում սկսեց "Ձիթենու ճյուղ" ռազմական օպերացիան տեղի քրդերի դեմ,դուրս բերեց Աֆրինի տարածաշրջանում տեղակայված ռուսական զորքերը՝թույլ տալով Էրդողանին առանց խոչընդոտների ներխուժել Սիրիայի տարածք՝միևնույն ժամանակ խախտելով քրդերի և Ասադի հետ պայմանավորվածությունը, համաձայն որի' Աֆրինում տեղակայված ռուսական զորքերը պետք է հետևեին զինադադարին,որը կնքվել էր տեղի զինյալ խմբավորումների և Սիրիայի կառավարության միջև...Սակայն Մոսկվայի թրքասիրությունը իրենն արեց...Հունվարի կեսերին Մոսկվա ժամանած թուրքական բանակի Գլխավոր շտաբի ղեկավարին հաջողվեց համոզել Մոսկվային,որ Թուրքիայի նախապատրաստած "Ձիթենու ճյուղ" գործողությունը վտանգ չի պարունակում Մոսկվայի համար...


Су-25СМ ռազմական ինքնաթիռը խոցելով' Անկարան ևս մեկ անգամ մեծ ապտակ հասցրեց Պուտինին...Մեկ անգամ Պուտինը կուլ տվեց այսպիսի ապտակը...Իսկ թուրքը դրանից լկտիացավ և երկրոդը հասցրեց...


Հիշեցնեմ,որ 2015 թ-ի նոյեմբերի 24-ին Սիրիայի օդային տարածքում թուրքական F-16 ինքնաթիռը կործանեց ռուսական Су-24 ռմբակոծիչը...Ողջ մնացած օդաչուն, ինչպես այս անգամ,այդպես էլ այն ժամանակ, սպանվեց թուրքամետ ահաբեկիչների կողմից...Պաշտոնական Անկարան վարչապետի և ԱԳՆ ղեկավարի մակարդակով հայտարարեց,որ ինքնաթիռի խոցման հրամանը տրվել է իշխանությունների կողմից և որ նրանք մտադրություններ չունեն ներողություն խնդրել Մոսկվայից' ինքնաթիռը խոցելու և օդաչուին սպանելու համար... Այդ ժամանակ ռուսական կործանիչի խոցումը բավական սրեց ռուս-թուրքական հարաբերությունները...Սակայն հետագայում Էրդողանին հաջողվեց համոզել Պուտինին,որ այդ ամենի հետևում կանգնած են եղել Մոսկվայի և Անկարայի թշնամիները,իսկ ինքնաթիռի խոցելու հրամանը տվել էր Էրդողանի գլխավոր թշնամին' ԱՄՆ-ում բնակվող հոգևոր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը...Իսկ Մոսկվան "հավատաց Անկարայի արցունքներին" և կարգավորեց հարաբերությունները Էրդողանի հետ...

 

Էրդողանը դրանից ավելի ոգեշնչվեց և արեց այն,ինչին բոլորն էին սպասում և առաջնորդվելով՝"Մեկ անգամ կուլ է տվել է ,կրկին կուլ կտա..." կարգախոսով,առաջին դեպքից մոտ երեք տարի անց կրկին խոցեց ռուսական ռազմական ինքնաթիռը,սակայն այս անգամ այն արեց իրենց կողմից հովանավորվող զինյալների ձեռամբ,որ արդարանալն ավելի հեշտ լինի... Երկու տարում երկրորդ ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը Սիրիայի օդային տարածքում Էրդողանի կողմից դաս պետք է լինի Պուտինին,ով երևում է,լավ չգիտի ռուս-թուրքական հարաբերությունների պատմությունը, որի ընթացքում տեղի են ունեցել 13 պատերազմներ և թուրքերի կողմից կազմակերպված բազմաթիվ դավադրություններ ու խաբեություններ...

 

Գագիկ Համբարյան