Օրգանիզմում աղի ավելորդ քանակը կարող է վնասել առողջությանը։ Adme.ru-ն գրում է, որ այդ պատճառով կարևոր է սովորել ճանաչել այն նշանները, որոնք կարող են վկայել օրգանիզմում չափից շատ աղի առկայության մասին։ 

 

1. Ուժեղ գրգռվածություն։ Օրգանիզմում աղի ավելորդ քանակը բացասաբար է ազդում նյարդային համակարգի վրա, ինչի հետևանքով սկսում ենք զայրանալ ու գրգռվել։ Եթե նկատել եք, որ ավելի գրգռված եք դարձել, և դա կապված չէ այլ պատճառների հետ, հարկավոր է ստուգել արյան մեջ աղի պարունակությունը։

 

2. Մարմինն այտուցվում է։ Աղի մեծ քանակը բացասաբար է ազդում երիկամների վրա՝ խախտելով նատրիումի և կալիումի հարաբերակցությունը։ Մարմինը սկսում է հեղուկ կուտակել, ինչի հետևանքով այտուցներ են առաջանում։ Հատկապես ուժեղ այտուցվում են դեմքն ու ոտքերը։

 

3. Մշտապես խմելու ցանկություն ունեք։ Օրգանիզմում աղի կուտակման ամենատարածված նշաններից մեկը ծարավի զգացումն է։ Չափից շատ աղ օգտագործելու դեպքում խանգարվում է հեղուկի հավասարակշռությունը, ինչի հետևանքով ավելի ու ավելի շատ խմելու կարիք ենք զգում։ Բերանում չորության զգացումը ևս կարող է վկայել մեծ քանակով աղի կուտակման մասին։

 

4. Ուտելիքն անալի է թվում։ Եթե կերակուրը ձեզ անալի է թվում նույնիսկ այն դեպքում, երբ մյուսները պնդում են, որ աղի քանակը բավարար է, հնարավոր է՝ չափից շատ աղ եք օգտագործում։ Փորձեք այն փոխարինել համեմունքներով։

 

5. Սրտի զարկերն արագանում են։ Արյան մեջ աղի մեծ քանակի կուտակումը հանգեցնում է ճնշման բարձրացման, արյունը խտանում է։ Արդյունքում՝ սիրտը սկսում է ավելի արագ զարկել, ինչը մեծացնում է ծանրաբեռնվածությունը։

 

6. Հաճախ եք միզելու ցանկություն ունենում, հատկապես՝ գիշերային ժամերին։Մեծ քանակով աղի օգտագործման արդյունքում նաև շատ ջուր ենք խմում, ինչի հետևանքով ավելի հաճախ ենք միզելու ցանկություն ունենում, հատկապես՝ գիշերային ժամերին։

 

7. Անհարմարության զգացում մկաններում։ Աղի ավելորդ քանակի հետևանքով կարող են ցավել նաև մկանները։