Թուրքիան կարծես հատել է կարմիր գիծը Սիրիայում և այժմ ընկել է իր իսկ լարած թակարդի մեջ: Նախ թուրքական բանակը կրում է շատ մեծ կորուստներ, որն անակնկալ է Թուրքիայի համար, այնուհետև միջազգային հումոնիտար միջազգային կառույցները մեկ մարդու նման հայտնում են խաղաղ բնակչության վրա հարձակումն ու հրապարակում թվեր, որոնք փաստերով են: Արդեն երկու օր է, ինչ անուղղակիորեն եվրոպական երկրները ևս սկսել են Թուրքիային հասկացնել, որ քրդերի վրա հարձակումն արդարացված չէ:


Մյուս կողմից ԱՄՆ-ի և Իսրայելի ուղիղ վերահսկողության տակ գտնվող Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը նույնպես խախտեց երկարատեև լռությունը և հանդես եկավ աննախադեպ առաջարկով՝ բացել Ռոժավայի հետ սահմանը, իսկ դա իրենից ենթադրում է Սիրիայի քրդերին ցուցաբերել աջակցություն:


Ռուսական մամուլը նույնպես սկսել է խոսել սիրիայում քաղաքացիական անձանց զոհվելու մասին, իսկ ահա Թուրքիան այս ամենից ավելի է գազազել: Անկարան մեկ ժամը մեկ պարբերականությամբ տարածում է հայտարարություն իրավիճակի մասին, իսկ վերջում անպայմանորեն շեշտում, որ խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան:
Նույն ռուսական մամուլը տարածում է նաև լուրեր Թուրքիայի կողմից կռվող Սիրիայի ազատ բանակ զինյալների զոհերի մասին՝ նշելով թվեր, 85 զոհ:


Ի սկզբանե հասկանալի էր, որ Թուրքիան Աֆրինով չի սահմանափակվի, սակայն խաղացող երկրները հավատացել էին Թուրքիային, որ իր խոսքը կպահի, այն ինչ, Թուրքիան Սիրիայում իր աջակցությունը վայելող զինյալների ՝ Սիրիայի ազատ բանակ, միջոցով, այսպես ասած՝ միջնորդավորված, ցանկանում է էլ ավելի խորանալ Սիրիայի տարածքում:

 

 

Կարեն Հովհաննիսյան