Ադրբեջանը շատ բան ունի սովորելու Իսրայելից հակամարտող կողմերի միջև կառուցողական մոտեցումների և երկխոսության հնարավորությունների դաշտի պահպանման հարցերում՝ չնայած նրան, որ կողմերը շարունակում են գտնվել պատերազմական վիճակում։

 


Հունվարի 31-ին Բրյուսելում տեղի է ունենալու Պաղեստինի դոնոր հանդիսացող երկրների ու կազմակերպությունների արտակարգ խորհրդակցությունը, որտեղ իսրայելական կողմը ներկայացնելու է Գազայի հատվածի ենթակառուցվածքների վերականգնման ծրագիրը՝ առաջարկելով միջազգային հանրությանը ֆինանսավորելու այն։

 


Ծրագիրը նախատեսում է աշխատանքներ իրականացնել Գազայի հատվածում ջրամաքրման կայանների ու սարքավորումների կառուցման, էլեկտրական ցանցերի վերականգնման, Իսրայելի տարածքից էլեկտրահաղորդակցության նոր գծերի կառուցման, աղբի վերամշակման կենտրոնի կառուցման, «Էրեզ» արդյունաբերական գոտու արդիականացման և արտադրողական կարողությունների ընդլայնման ուղղություններով և այլն։ Գազայի հատվածի ենթակառուցվածքների վերականգնման իսրայելական ծրագիրը գնահատվում է շուրջ $1 մլրդ։