Պետության անվտանգությունը ապահովում է ոչ միայն բանակը, եթե իհարկե, այն մարտունակ է և սպառազինված ժամանակակից զինատեսակներով․․․ Պետության անվտանգությունը նախ և առաջ ապահովվում է պետության իրականացրած արտաքին և ներքին քաղաքականությամբ․․․
Մեր երկիրը ոչ Ռուսաստան է, ոչ ԱՄՆ, ոչ Իսրայել, ոչ Չինաստան կամ Իրան․․․

 

Ուստի երևակայել, որ մենք կարող ենք այնքան հզոր բանակ ունենալ, որ ցանկացած պարագայում ի զորու կլինենք ապահովել պետության անվտանգությունը, ինքնախաբեություն է․․․ իսկ գլխավոր սխալն այն էր, որ մեր երեք կառավարությունները որպես բանակի զորության չափանիշ չեն ընդունել Իրանի կամ ասենք Գերմանիայի բանակը և չեն ձգտել հավասարվել նրանց․․․ Նրանց համար բանակի զինվածության և հզորության չափանիշ եղել է մեր արևելյան հարևանի բանակը․․․ և արդյունքն ակնհայտ է․․․

 

Մեր պետական գործիչները քսանվեց տարի շարունակ միայն այնքան են զինել բանակը, որ իրենց ծանծաղամտությամբ՝ բանակը կարողանա պաշտպանվել այդ արևելյան հարևանի հարձակումից․․․ Բայց նույնիսկ դա էլ չեն արել, որի վկան ապրիլյան ներխուժումն էր․․․ Իսկապես ցավալի է, որ մեր և արտաքին, և ներքին քաղաքականությամբ արդեն քսանվեց տարի զբաղվում են, մեղմ ասած, ծանծաղամիտ մարդիկ․․․ Այ սա լրջագույն խնդիրն է, և ոչ մի բանակ չի կարող փրկել երկիրը, եթե պետական գործիչները երկիրը «մեկուսացնում» են՝ տանելով այն դեպի փակուղի․․․