Իրանի ներքին գործերի նախարարությունը նախագահ Ռուհանիին է ներկայացրել հունվարի սկզբին Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի առաջացմանը նպաստող գործոնները: ԻԻՀ ՆԳ նախարարի՝ անվտանգության հարցերով տեղակալը, անդրադառնալով նախագահին ներկայացված զեկույցի հիմնական դետալները, և գործոն է առանձնացրել՝

 

1. Հանրային վստահության նվազում

 

2. Հանրային կարծիքի ոչ ճիշտ կառավարում, քաղաքական և նախընտրական մրցակցությամբ պայմանավորված հասարակության ակնկալիքների մեծացում

 

3. Իրանի հակառակորդների շարունակական գործունեություն

 

Ուսումնասիրելով Իրանի ՆԳ նախարարության զեկույցը, ինչպես նաև նախագահի՝ նախօրեին հեռուստատեսությամբ ունեցած ելույթը՝ պետք է փաստել, որ Ռուհանիի կառավարությունը ադեկվատ մոտեցում է ցուցաբերում երկրում առկա ճգնաժամային իրավիճակին՝ ընդունելով ինչպես իր թիմի բացթողումները, այնպես էլ մատնանշելով քաղաքական հակառակորդների սխալները:
Համենայն դեպս տեղեկատվական դաշտում փորձ չի կատարվում երկրում առկա խնդիրների մեջ մեղադրել միայն և բացառապես Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիներին, ինչպես դա կկատարվեր Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնավարման շրջանում: