ՀՀ քաղաքական դաշտի ամենաէքսցենտրիկ դեմքերից մեկը' Զարուհի Փոստանջյանն իր վարքագծով և գործելոճով միշտ առանձնացել է դաշտում առկա քաղաքական դեմքերից, իսկ ԱԺ ընտրությունները տապալելուց հետո նա ընդհանրապես կորցրեց իրականության զգացումը: Տարօրինակ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հիմնելով իր ոչ պակաս անադեկվատ կուսակցականներ, նա փորձում է իպրովիզացիոն յուրահատուկ քաղաքականության շնորհիվ անընդհատ լինել ԶԼՄ-երի ուշադրության կենտրոնում:

Ամիսներ առաջ «Համազգային ընդվզում» նախաձեռնելու ծրագրով հանդես եկած Փոստանջյանը նախ շրջեց հայաստանյան մարզերով, զրուցեց շարքային քաղաքացիների հետ՝ փորձելով ակտիվացնել նրանց և փողոց դուրս բերել: Ապա որոշեց, որ նման շրջագայություն պետք է կատարի Սփյուռքում, նախևառաջ՝ ամենամեծ հայկական համայնքում՝ Լոս Անջելեսում: ԱՄՆ-ում գործող պրոսասնածռական «Հայոց համաժողով» հեռուստածրագրին Զարուհին խուսափել է մասնակցել, թեպետ իր համախոհի միջոցով հենց ինքն է առաջարկել, որ իրեն հրավիրեն հեռուստածրագրի տաղավար։

Փոստաջյանն իր քայլերը բնորոշում է այսպես՝ համահայկական այս նոր պայքարը հնարավորություն կտա ազատվել այսօրվա գործող իշխանություններից՝ ինչին էլ միտված է «Երկիր Ծիրանի» կուսակցության գործունեությունը:

Նախօրեին վրացի սահմանապահներն արգելել են Փոստանջյանին մուտք գործել Վրաստան: Փոստանջյանը հատել է Հայաստանի «Բավրա» անցակետը, սակայն վրացական «Նինոծմինդա» անցակետում տեղի աշխատակիցներն ասել են, որ Փոստանջյանի մուտքն արգելված է:

Փոստանջյանը փորձել է ճշտել արգելքի պատճառները, սահմանապահները նրան մի գրություն են փոխանցել, որում որպես արգելքի պատճառ նշված է «օրենքով նախատեսված այլ դեպքերը»' առանց մանրամասների:

Կատարվածից կարող ենք եզրակացնել, որ Փոստանջյանի արկածախնդիր քաղքականությանը մասին վրաց իշխանությունները փայլուն տեղյակ են եղել, և հայ-վրացական հարաբերություններում ավելորդ լարվածությունից խուսափելու համար կանխել են Զարուհու մուտքը վրացական սահամններից ներս:

Դեռևս անտիկ աշխարհում Պլատոնն էր պարբերաբար կրկնում, որ քաղաքականությունը դառնում է վտանգավոր և անկանխատեսելի, երբ դրանով սկսում են զբաղվել կոշկակարներն ու հացթուխները: