Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածեց հայտարարություն, որ հակառակորդի /Հայաստան/ հետ փոխհրաձգության ժամանակ զոհվել է ադրբեջանական բանակի զինվոր Մենեֆով Իբրահիմ Մոհսում օղլուն:

Մեկ օր առաջ՝ հունվարի 18-ին, ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցի հետևանքով Կոթի-Բարեկամավան շրջանի մարտական դիրքում հրազենային վնասվածք էր ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող Ադիբեկ Միկոյանը: Միկոյանի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն ադրբեջանական բանակի կատարած սադրանքները ստացան իրենց անհամաչափ պատասխանը:

Ադրբեջանի զինված ուժերը սովորություն ունեն իրենց ժողովրդից թաքցնել բանակում տիրող ամենաթողությունը և ամեն զոհի մասին լուր հայտարարելուց դեպքի պատասխանավտությունը հայկական կողմի վրա գցել, սակայն սա այն դեպքն է, որ ավելի լավ է տեղեկությունը իրական լինի, որպեսզի հետագայում, ցանկացած ադրբեջանցի զինվոր դիվերսիա կամ թեկուզ մեկ կրակոց անելու դեպքում հիշի, որ դրանով իր կամ իր զինակից ընկերոջ կյանքն է վտանգի տակ դնում, քանի որ ցանկացած պատասխան մեր կողմից լինելու է ավելի ցավոտ ու անդառնալի:

 

Աշոտ Ասատրյան